Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ը և Հայաստանը նշում են զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ համատեղ ծրագրի ավարտը

ԱՄՆ-ը և Հայաստանը նշում են զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ համատեղ ծրագրի ավարտը
06.03.2014 | 16:05

2014թ.-ի մարտի 6-ն ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները մասնակցեցին մի արարողության, որը նշանավորում էր հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման վտանգի նվազեցմանն ուղղված երկամյա համատեղ ծրագրի ավարտը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն ՀեֆՖերնը, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ներկա էին փակման արարողությանը:

Ծրագիրը ֆինանսավորել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը: Ծրագիրը տրամադրել է սարքավորումներ և մեքենաներ տարբեր ոլորտներում օգտագործելու համար, այդ թվում՝ կապի և հաղորդակցության, սահմանային հսկողության, մարտավարական ենթակառուցվածքների, ուղեկալների և պարեկային գործառնությունների զարգացման համար, ինչպես նաև տրամադրել է ուսուցում սարքավորումների շահագործման և պահպանման ուղղությամբ:
Ռադիո-ռելեային սարքավորումների տեղադրումը հյուսիսային սահմանի երկայնքով մեծապես բարելավել է Սահմանապահ զորքերի կապի և հաղորդակցության հնարավորությունը ուղեկալների, պարեկների և հրամանատարական օղակների միջև: Ծրագրի միջոցով տրամադրված գիշերային տեսանելիության սարքերը Սահմանապահ զորքերին հնարավորություն են տալիս գործելու ողջ օրվա ընթացքում:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ